Մոսկվան մտադիր է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ Արկտիկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչԿիրիլ Դմիտրիևը։
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստվում ենք համագործակցության ԱՄՆ-ի հետ Արկտիկայում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Դմիտրիևը հայտարարել է Ալյասկայի և Ռուսաստանի միջև միջմայրցամաքային թունելի կառուցման հեռանկարների մասին՝ օգտագործելով The Boring Company-ի տեխնոլոգիան։
Նա նշել է, որ նախագծի իրականացման համար կպահանջվի մինչև ութ միլիարդ դոլար, և որ թունելը կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամանակում։ Դմիտրիևը նաև նշել է, որ RDIF-ը ուսումնասիրել է առկա առաջարկները, այդ թվում՝ ԱՄՆ-Կանադա-Ռուսաստան-Չինաստան երկաթուղու, և կաջակցի ամենակենսունակ առաջարկին։