00:00:00

Հորդանանը հայտնել է ԱՄՆ-ի հետ միասին Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներին մասնակցելու մասին

23:22, 20 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Հորդանանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը մասնակցել են այն հարվածներին, որոնք ԱՄՆ-ն հասցրել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին՝ վրեժ լուծելու համար այս ամիս ԱՄՆ երեք քաղաքացիների սպանության համար: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ նախօրեին ԱՄՆ-ն ռազմական հարվածներ է հասցրել մի քանի օբյեկտների Սիրիայում, որպեսզի ոչնչացնի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին եւ նրանց զենքը՝ որպես վրեժ սիրիացի զինյալի հարձակման, ինչի հետեւանքով մոտ մեկ շաբաթ առաջ զոհվել են ամերիկացի երկու զինծառայող եւ մեկ քաղաքացիական անձ՝ թարգմանիչը։

Հորդանանի ԶՈւ-ն հայտնել է, որ իրենց ռազմաօդային ուժերը «մասնակցել են ավիահարվածներին՝ Սիրիայի հարավում գտնվող ԻՊ մի քանի դիրքերին»։

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է տարածաշրջանը, հայտնել է, որ իր ուժերը «հարվածներ են հասցրել ավելի քան 70 թիրախների կենտրոնական Սիրիայի տարբեր մասերում՝ կործանիչների, հարածային ուղղաթիռների եւ հրետանու օգնությամբ», Հորդանանի ՌՕՈւ կործանիչների աջակցությամբ։

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում, տեղեկացրել է, որ առնվազն հինգ մարդ սպանվել է՝ ներառյալ ԻՊ օղակի առաջնորդն ու անդամները։

Ինչպես հաղորդվում է՝ Հորդանանը 90 երկրներից մեկն է, որը մտնում է ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մեջ, որին վերջերս միացել է Սիրիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր