00:00:00

Ալիևը չի գա Հայաստան, Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

19:12, 26 փետրվար 2026 Քաղաքականություն

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում 2026 թ. մայիսի 4-ին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հստակեցնելով, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։  

Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումները չեն նախատեսում տարբեր մակարդակներում ներկայացվածություն։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, նախատեսված չէ։ Այս կառույցի ձևաչափն այնպիսին է, որ ներկայացվածությունն իրականացվում է միայն պետությունների ղեկավարների մակարդակով։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը մայիսին Հայաստան չի այցելելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր