00:00:00

Մենք չենք պնդում, որ վարույթը սկսվել է Վալերի Օսիպյանից

18:00, 20 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մենք ապօրինի ենք համարում Վլադիմիր Գասպարյանի և իր ընտանիքի շուրջ ձևավորված քրեադատավարական միջավայրը, որով փորձ է արվում պարոն Գասպարյանին ճնշել. ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Գասպարյանին պատկանող առանձնատունը քանդելու մասին տեղեկություններին։ Կայքը գրում է, որ փաստաբան Կոչուբաևը զրույցում նշել է, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ:


Ալեքսանդր Կոչուբաևը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինքը իրականում այլ բան է ասել, սակայն իր խոսքը տարընկալումների առիթ է դարձել. «Մամուլում տեղեկություն է շրջանառվել, որ Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այդ տեղեկության սկզբնաղբյուրը դիտարկում են ինձ, սակայն ես չեմ ասել, որ Վալերի Օսիպյանն ուղիղ ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ, այլ նշել եմ, որ Օսիպյանը հաղորդում է ներկայացրել: Չեմ ցանկանում, որ այդ ամենը դառնա տարընթերցումների առիթ:

 

Մանրամասնը՝ հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր