00:00:00

Միքայել սրբազանի վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին

14:58, 20 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Միքայել սրբազանի վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին ։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ Շիրակի թեմի առաջնորդը դեռ հետազոտություններ է անցնում։ Թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ, ԲԿ–ից չմանրամասնեցին։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։ Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր