00:00:00

Ձանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին

19:30, 20 դեկտեմբեր 2025 Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի մասին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Նա ձանձրալի է: Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով կցանկանար դիտել Արման Ծառուկյանի մենամարտը: Դա իր ընտանիքի մեղքն է, որը թույլ է տվել նրան ողջ կյանքում լինել երեսառած երեխա: Քանի որ նա փող ունի, կարծում է, թե կարող է ամեն ինչի հասնել գումարի միջոցով:

Քեզ ասել են, որ դու պետք է նորից հարթես քո ճանապարհը դեպի տիտղոսը: Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակը, որը բացարձակապես չի տիրապետում պարտերում ըմբշամարտին, դա չի ապահովի: Առայժմ ոչ ոքի պետքը չէ Արման Ծառուկյանը», — Փիմբլեթի խոսքերն է մեջբերում Championship Rounds-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին բրիտանացին թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ կանցկացնի ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր