00:00:00

Վրաստանի նախկին նախագահը պատմել է, թե ինչպես է Իվանիշվիլին «քցել» Պուտինին

20:25, 20 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ միլիարդատեր, կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «Եվրոպայից հետո որոշել է դաս տալ ռուսներին», տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Այս մասին, նրա կարծիքով, վկայում է Թբիլիսիի մասնակցությունը Ուկրաինայի պատերազմի վնասի փոխհատուցման պահանջների դիտարկման հանձնաժողով ստեղծելուն։ Ինչպես կարծում է Սաակաշվիլին, նման քայլն այն բանի հետեւանքն է, որ Մոսկվան Վրաստանին ներկայացնում է պահանջներ, որոնք ներկայիս իշխանությունները հանրային աջակցության գոյություն ունեցող մակարդակի պարագայում կատարել չեն կարող։

«Այն, որ «կոցերը» ստորագրել են Ուկրաինային աջակցելու տակ, անշուշտ, դրական փաստ է։ Բայց ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր այդ փոփոխությունը բացատրում են միայն միջազգային քիմիական հետաքննության վախով։ Իրավիճակը շատ ավելի խորն է եւ, չեք հավատա, ուղղված է Ռուսաստանին զայրացնելուն։

Պետք է լսել Մոսկվայից հնչող ուղերձները, որոնցում երկուսն էլ՝ Լավրովը եւ Զախարովան, հենց նոր հայտարարեցին, որ «Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հիմքեր չեն տեսնում»։ Իրականությունը սա է․ Պուտինը կարծում է, որ Իվանիշվիլին իրեն «քցել» է եւ, հնարավոր է, չի սխալվում։

Բանն այն է, որ Իվանիշվիլին արեց ամեն բան, որպեսզի հնարավորության սահմաններում հաճոյանա Ռուսաստանին․ հրաժարվեց Եվրամիությունից, ինձ պահում է երկարատեւ գերության մեջ, ներողություններ խնդրեց օսերից, Ծուլուկիանին մեղադրեց  Վրաստանին պատերազմի մեջ, փակեց Ադրբեջանի բեռների ճանապարհը․ օգուտն ի՞նչ։

Անգամ այսպիսի մեկուսացված եւ թուլացած Վրաստանից Ռուսաստանը պահանջում է կատարել, իր կարծիքով, Իվանիշվիլու խոստացած Աբխազիայի եւ «Հարավային Օսիայի» ճանաչումը, եւ, որպես առաջին քայլ այդ ուղղությունում, նրանց հետ պաշտոնական համաձայնագրի կնքում։

Նա պահանջում է վերադառնալ ԱՊՀ եւ մտնել Մաքսային միություն,  պահանջում է չեզոքություն հայտարարել անմիջապես եւ Վրաստանում ստեղծել ռուսական հակաահաբեկչական կենտրոն։ Կան եւս երկու պահանջներ, որոնք այստեղ չեմ հնչեցնի՝ որոշակի պատճառներով։

Ահա դիկտատորն էլ որոշել է, որ Եվրոպայից հետո հիմա խելք է սովորեցնելու ռուսներին։ Միայն թե ինձ թվում է, որ Ռուսաստանից, որին բնավ չի հետաքրքրում փաստարկն այն մասին, որ վրացական հասարակության ներկայիս տրամադրվածությունում Իվանիշվիլին պարզապես հեռուն գնալ չի կարող, իրականում շատ լուրջ կբռնվի։ Ցավոք, այս ամենը մեծ վտանգ կստեղծի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- գրել է Սաակաշվիլին Facebook սոցցանցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր