00:00:00

Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին

23:03, 20 դեկտեմբեր 2025 Սպորտ

 

 

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդարտությամբ է արձագանքել Սիմոնե Ինձագիի՝ թիմից հեռանալու որոշմանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի անձնական ընտրությունը պետք է հարգել։ Հայ ֆուտբոլիստն իր տեսակետներն է հայտնել նաև Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի և Իտալիայի Սուպերգավաթի կարևորության մասին, գրում է armsport.am-ը:

Խոսելով Սիմոնե Ինձագիի մասին, ում գլխավորությամբ Մխիթարյանը երեք հաջող մրցաշրջան է անցկացրել «Ինտերում», կիսապաշտպանը վերհիշել է ձեռքբերումներն ու թիմում տիրող ջերմ մթնոլորտը.

«Ես նրա հետ անցկացրել եմ երեք տարի, և մենք հրաշալի հիշողություններ ունենք։ Միասին հաղթել ենք Իտալիայի առաջնությունը, երկու Սուպերգավաթ և Իտալիայի գավաթը։ Իհարկե, մենք նաև մեծ բավականություն ենք ստացել այդ ընթացքից»։

«Ինտերից» հեռանալու և այստեղ գալու որոշումը նրա ընտրությունն էր։ Ես նրան լավագույնն եմ մաղթում այս նոր փուլում։ Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները, պետք է ընդունել դրանք և առաջ շարժվել»։

Մխիթարյանը բարձր է գնահատել նաև Ինձագիի մարզչական որակները՝ նշելով, որ հնարավոր է՝ մրցաշարի ընթացքում նրանք հանդիպեն։

«Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում։ Նա հիանալի մարզիչ է, գիտի՝ ինչ է անում և ինչ է իրեն անհրաժեշտ։ Մնացածն արդեն կախված կլինի իրենից և իր թիմից՝ թե ինչպես կխաղան և ինչպիսի ֆուտբոլ կցուցադրեն»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում SBA Sport-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր