Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
«Հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։ Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ թաթարական արշավանք։
Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ինչպես գիտեք ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։ Ինչպես առաջացան նմանները մեր մեջ։ Ակնհայտ է, տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։
Առողջություն նվիրյալ քահանային»։