00:00:00

Փաշինյանը դիվահարվում է Արցախ բառից. հպարտությունը ջարդել հնարավոր չէ. Նաիրի Սարգսյան

10:56, 02 սեպտեմբեր 2025 Տեսանյութեր

Մենք նշում ենք Արցախի անկախության տոնը ցավով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ: Մենք երբեք չպետք է մոռանանք հպարտության մասին, որովհետև 1991 թվականին հայ ազգը, արցախցին, հայաստանցին, Սփյուռքի հայը ցույց են տվել իրենց միասնականությունը, կամքը և դա դարձել է գոյապայքարի և իրենց բնօրրանում ազատ ու անկախ ապրելու պայքարի մեկնարկը։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մենք իրավունք չունենք դա երբեք մոռանալու, որովհետև դա մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է, բայց ցավոք սրտի վերջին տարիներին արդեն մենք Արցախի Անկախության տոնը և Արցախի Հանրապետության տոնը նշում ենք մեծ ցավով, բայց միևնույն ժամանակ ցասումով: Իսկ Արցախ վերադառնալու վերաբերյալ՝ ես վստահ եմ, որ ես ինքս Արցախում նշելու եմ Արցախի Անկախության տոնը: Ունեմ այդ վստահությունը և ունեմ դրա համար հիմնավորումներ, որ դա հնարավոր է իրականացնել», - նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր