00:00:00

Թուրքական հետախուզության ղեկավարը ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցողի հետ քննարկել է 2-րդ փուլին անցումը․ Reuters

23:57, 20 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Թուրքիայի հետախուզական վարչության ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջատար բանակցող Խալիլ ալ-Հայայի հետ եւ քննարկել միջոցները, որոնք անհրաժեշտ է կիրառել Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության աղբյուրներին։

Աղբյուրները անանունության պայմանով տեղեկացրել են, որ Քալընը Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ Գազայում հրադադարի համաձայնագրի շրջանակում, եւ նրանք քննարկել են այն քայլերը, որոնք պետք է կիրառել, նրանց խոսքով, Իսայելի կողմից հրադադարի խախտումները կանխելու համար։

Նրանք նաեւ քննարկել են այն միջոցները, որոնք պետք է կիրառել գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար՝ ծրագրի երկրորդ փուլին անցնելու նպատակով, տեղեկացրել են աղբյուրները։

Երկրորդ փուլը, որը, ինչպես ենթադրվում է, նախատեսում է միջազգային ուժերի տեղակայում եւ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, պետք է սկսվի այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն ավարտի բոլոր պատանդների հանձնումը։ Խմբավորումը դեռ պահում է մի պատանդի՝ Ռան Գվիլիի մարմինը՝ նշելով, որ չի կարողանում գտնել նրան։

Իսրայելն, իր հերթին, հարվածներ է հասցրել Գազայի ողջ տարածքին, բայց պնդում է, որ դա արվել է որպես վրեժ «Դեղին գծում» (Իսրայելի Պաշտպանության բանակը հետ է քաշվել այստեղ հրադադարի սկզբում) գտնվող զորքերի դեմ հարձակման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր