Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Լիբանանում սպանել են Իրանի ԻՀՊԿ «Կուդս» ստորաբաժանման անդամի, որը ենթադրաբար ներգրավված էր Սիրիայից և Լիբանանից հարձակումներ ծրագրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ զինվորականները տղամարդուն նույնականացրել են Հուսեյն Մահմուդ Մարշադ ալ-Ջուհարիի հետ՝ նրան նկարագրելով որպես Իսրայելի պաշտպանության բանակի 840-րդ ստորաբաժանման կարևոր անդամ։
Ինչպես հավելել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ նա սպանվել է Անսարիա շրջանում՝ առանց մահվան մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
«Ալ-Ջուհարին գործել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության ներքո և ներգրավված է եղել Իրանի կողմից Իսրայելի պետության և նրա անվտանգության ուժերի դեմ ուղղված ահաբեկչական գործողություններում»,-նշված է հաղորդագրության մեջ: