00:00:00

Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենում․ վիրավորներ կան

19:34, 25 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր