00:00:00

Աշտարակում վրաերթի ենթարկված աղջիկները թեթև քերծվածքներ են ստացել․ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

19:16, 25 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Նախօրեին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժած երկու անչափահաս և մեկ չափահաս աղջիկները թեթև քերծվածքներ են ստացել, նրանք հրաժարվել են բժիշկների հսկողության տակ մնալուց  և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին  հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Թեթև քերծվածքներ էին ստացել, աղջիկներից մեկի գլխին բաց պատռվածք կար, մշակվել է և կար է դրվել։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Առաջարկել ենք, որ մնան բժիշկների հսկողության տակ, սակայն հրաժարվել են և դուրս գրվել»,–հայտնեցին բժշկական կենտրոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր