00:00:00

Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները չեն ընդունել մեղադրանքները

22:57, 25 դեկտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

Բաքվի դատարանում այսօր վերջին խոսքով հանդես են եկել ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք չեն ընդունել իրենց վերագրվող և ոչ մի մեղադրանք։

Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր