00:00:00

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

12:35, 22 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ն է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամեր առաջ, Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել են ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը՝ Գյումրու 50-ամյա բնակիչը, Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր