00:00:00

Արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ. Տիգրան Ավինյան

11:27, 22 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, ավտոբուսների վրա դրաված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 Մինչ այդ ներկայացվեց նորացված միասնկան տեղեկատվական GIS համակարգը, արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրում և վերլուծություն։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի ձեռք է բերելու համապատասխան՝ «Լիդար»  սարքավորումներով ավտոմեքենա, որը բոլոր փողոցներով շրջելու է և  արձանագրելու է մայրաքաղաքի ասֆալտի վիճակը, կուտակվող աղբը, ապօրինի գովազդները և այն ամենը, ինչը որ կծրագրավորվի։

«Պետք է հասկանանք, որ շատ դեպքերում այդ ֆիզիկական այցերը կարող է մեզ պետք չլիներն, կարող ա մեր իրավական հենքը պետք լինի փոխել և այն, ինչը որ ավտոմատացված համակարգով արձանագրվում է, ուղղակի պետք է ծանուցումով տնտեսվարողին ուղարկվի որպես խախտում։ Շատ դեպքերում սա ուղղակի առանց մարդու գործոնի, առանց հնարավոր «պայմանավորվածությունների» ուղղակի արձանագրվում է խախտում, խախտման համար ստացած ծանուցում»,-ասաց Ավինյանը։

 Նա հանձնարարաեց, որ մինչև տարևվա վերջ բոլոր ստորաբաժանումներն ունենան մասնագետներ ովքեր կվարեն նոր ներդրվող տարածատեղեկատվական պորտալի իրենց բաժինները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր