00:00:00

Աջակցություն՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին. «Եվրասիա» կազմակերպության հերթական ծրագիրը

11:30, 22 դեկտեմբեր 2025 Տեսանյութեր

Դեկտեմբերի 20–21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ շուրջ 400  ընտանիք, այդ թվում՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող  ընտանիքներ։ Տեղահանվածները ստացան սննդամթերքի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկը դեռ ամռանն էին տվել, արդեն իսկ 5500 ավելի ընտանիքներ ստացել են աջակցություն:

Հրազդանում իրականացված մարդասիրական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը «Եվրասիա» ԻՈԱԿ-ի հետ համատեղ՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում, Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո և տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ շատ կան, ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում ու քաղաքներում: Աջակցության մասին սոցիալական ցանցից են իմացել, լրացրել իրենց անձնական տվյալներն ու հիմա եկել են այն ստանալու: Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն  ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, շեշտում են տրամադրվող օգնությունը իրենց համար խիստ անհրաժեշտ է:

«Ռուսական մարդասիրական առաքելությունն» 2010 թվականից իրականացնում է մարդասիրական, բժշկական և կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում և 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին և իրականացում է մի քանի փուլով՝ ըստ պլանի մինչև դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես, իսկ մինչ այդ նրանց հաջորդ կանգառը կլինի Սյունիքի մարզը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր