00:00:00

Գավառում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնի

10:49, 22 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում  Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտններ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Հայկանդուխտ Զ․-ին և 59-ամյա Սուսաննա Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր