00:00:00

Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

17:22, 19 դեկտեմբեր 2025 Սպորտ

Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տվյալները, ինչի արդյունքում փոփոխության է ենթարկվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուկայական արժեքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:

Դեկտեմբերի 11-ին կատարված թարմացման համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով։ Այժմ նա գնահատվում է 4.5 մլն եվրո՝ նախկին 4 մլն-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թիկնիզյանը Սերբիա տեղափոխվելուց ընդամենը 88 օր անց ստացել էր այդ երկրի քաղաքացիություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր