Վեհափառ Հայրապետի որոշմամբ Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ սրբազանը (Վայոց ձորի թեմի առաջնորդ), Գևորգ սրբազանը (Մասյացոտնի թեմի առաջնորդ) և Վազգեն սրբազանը (Մերձբալթյան երկրների առաջնորդ)։
Այս մասին լրագրողներին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը։