00:00:00

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը

13:52, 19 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,-նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան պետք է ուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր