ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու նպատակով փոխզիջումների գնալու Ռուսաստանի համաձայնության մասին հայտարարել է ԱՄՆ-ի Անքորիջ քաղաքում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ առաջարկներ արվեցին, և մեզ դիմեցին որոշակի փոխզիջումների գնալու խնդրանքով։ Ժամանելով Անքորիջ՝ ես ասացի, որ մեզ համար դրանք հեշտ որոշումներ չեն լինի։ Բայց մենք մեզ առաջարկվող փոխզիջումներին համաձայն ենք», – ասել է նա մամուլի ասուլիսի հետ համատեղ անցկացվող «Ուղիղ գծի» ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է, որ «խոսել այն մասին, թե մենք ինչ-որ բան մերժում ենք, ամենևին վայելուչ չէ և ոչ մի հիմք չունի»։
«Գնդակն ամբողջովին ու լիովին մեր ընդդիմախոսների դաշտում է, և, ամենից առաջ, Կիևի վարչակազմի ղեկավարների ու նրանց, այս դեպքում և ամենից առաջ, եվրոպացի հովանավորների», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին բանակցություններ են վարել Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։