00:00:00

Մարտեր են ընթանում Կոնստանտինովսկի շրջանի բնակավայրերում. Պուտինը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ խորհրդակցություն է անցկացրել

20:16, 20 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մարտեր են ընթանում Դոնեցկի մարզի Կոնստանտինովսկի շրջանի բնակավայրերում: Այս մասին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, գլխավոր օպերատիվ վարչության հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կուպյանսկ-Ուզլովոյի շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը և գերի հանձնվել»:

Պուտինը նաև հավելել է, որ ՛՛Ուկրաինայում այլևս քաղաքական ղեկավարություն չէ, հանցավոր խումբ է, Կիևի ղեկավարությունը իշխանությունը պահում է հարստանալու համար՛՛:

Իր հերթին ՌԴ ԳՇ պետ Վալերիյ Գերասիմովը նախագահ Պուտինին ուղղված զեկույցում հայտարարել է, որ Կուպյանսկը ազատագրվել է: 

՛՛Քննարկումներ են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին պատասխան հարվածներ հասցնելու շուրջ՛՛,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր