00:00:00

Կանանց գաղութը «նայող» չունի. սպшնությունից՝ մինչև գողություն. ինչի համար են դատվել կանայք

17:44, 16 դեկտեմբեր 2025 Տեսանյութեր

70 կին և 10-ը անչափահաս տղաներ այս պահին իրենց պատիժն են կրում Աբովյան ՔԿՀ-ում, որն առավել հայտնի է՝ «կանանց գաղութ» անունով: 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են: Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցել է Քրեակատարողական ծառայության  պետը: 

Ծովինար Թադևոսյանի խոսքով՝ փորձել են պայմանները բարալավել, որ  անազատության մեջ գտնվող կանայք ու անչափահաս տղաները զբաղվածության խնդիր չունենան: Դասապրոցեսից՝ մինչև  կար ու ձևի սենյակներ, կահավորված է:

Իսկ սա արդեն գրադարանն է: Աբովյան ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանն ասաց, հարուստ գրականություն ունեն, դատապարտյալների մեջ կան անձիք, ովքեր ընթերցանությամբ են զբաղվում, մեկ-մեկ էլ՝ գրում են, բայց իրենց համար: Հայտնի գրողների գրքերի կողքին, բայց չկար Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը», ամենայն հավանականությամբ կին դատապարտյալներին այն հետաքրքիր չի:

Կանանց գաղութում միջանձնային հարաբերությունները նորմալ են, բայց արտառոց դեպքեր ևս արձանագրվում են: Ինքնավնասման փորձեր անողներ կան, նրանց հետ հոգեբաններ են աշխատում, հատուկ ուշադրության կենտրոնում են: Հատուկ ուշադրության կենտրոնում են նաև անչափահասները: Այստեղ պատիժը կրող տասը անձանց մեջ անչափահաս աղջիկներ չկան, չկան նաև զոն նայողներ վստահեցնում է տիկին Մարտիրոսյանը:

Ամենատարբեր հանցագործությունների համար են կալանավորված կանայք: Խարդախություն, գողություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն և անգամ սպանություն: Կրկնակի դատապարտվածներ էլ կան: Տեսախցիկի առաջ շատերը չեն ցանկանում խոսել, բավարարվում են միայն բանավոր մեկ նախադասություն փոխանցելով՝ փոշմանել են կատարածի համար և ազատություն են ցանկանում, այնպես, ինչպես խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված այս կինը: 5-րդ ամիսն է՝ կալանավայրում է, ցանկությունը մեկն է՝ ազատ արձակվել, որ տուն գնա, այնտեղ երեխաներն ու թոռնիկներն են սպասում: Մեկին ընդհանրապես չի տեսել, նոր է լույս աշխարհ եկել:

Մինչև երեք տարեկան երեխաներին թույլատրվում է պատիժը կրող մոր հետ մնալ բանտախցում:Այդպիսի երկու կին դատապարտյալ կա: Նրանք այս սենյակներում են մնում: Ընդհանուր առմամբ Աբովյան ՔԿՀ-ի երկու  մասնաշենքերից մեկում պատիժը կրող կանանց մի մասը համեմատաբար բաց ռեժիմով է պատիժը կրում, մյուսները՝ այս խցերում են: Այս դռներն օրվա մեջ անգամ են բացվում՝ մեկ ժամով, դուրս են գալիս զբոսնում, ապա նորից բանտախուց: Յուրաքանչյուր դատապարտյալի 4 քմ տարածք է հատկացված, սենյակները հիմնականում երեք հոգու համար են նախատեսված, որտեղ կանայք անցկացնում են ամբողջ օրը, այդ թվում և սնվում:

ՔԿՀ-ում կա տեսակապի հնարավորություն, ամիսը երկու անգամ դատապարտյալները կարող են հենց այստեղից կապ հաստատել հարազատների հետ: Առկա է նաև երկարաժամկետ տեսակցությունների սենյակ, որը ևս վերանորոգվել է: Մինչև 3 օր մերձավոր հարազատը կարող է տեսակցել և մնալ պատիժը կրող հարազատի հետ: Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ինչպես անձամբ դատապարտյալների, այնպես էլ դրսից եկող հյուրերի կողմից ու չնայած պայմանները տարեցտարի այստեղ բարելավվում են, միևնույն է՝ ներսում՝ ճաղերից այն կողմ գտնվող կանանցից յուրաքանչյուրի մեծագույն նպատակը օր առաջ ազատ արձակվելն է, շատերը դրա համար ջանք չեն խնայում, ու ամեն օր իրենց կողքին դրված Աստվածաշունչն են կարդում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր