00:00:00

Արդյո՞ք Փաշինյանի ռեժիմի՝ ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞. Էդուարդ Շարմազանով

17:37, 16 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։

Ըստ նրա՝ հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։

«Պատկերացնո՞ւմ եք, եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։

Ի՞նչ կասեին նիկոլիստները… էլ «շպիոն», էլ «կոշիկներ լիզող», էլ «ստրուկ», էլ «5-րդ շարասյուն»…

Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի՝ ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։

Դատեք ինքներդ։

Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, այ օտարի օրակարգ սպասարկողներ։

Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»,- ընդգծել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր