00:00:00

Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական կողմից նշանակված փաստաբանի միջնորդությունները դատարանը չի բավարարել

20:51, 16 դեկտեմբեր 2025 Իրավական

Բաքվի դատարանում այսօր ավարտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու «դատական քննությունը»:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօրվա «դատական նիստի» ընթացքում կողմերը հայտարարեցին, որ չեն առարկում «դատաքննությունն» ավարտելու և բանավեճեր սկսելու դեմ:

Նշվում է նաև, որ Վարդանյանին՝ ադրբեջանական կողմից նշանակված փաստաբանը երկու միջնորդություններ է ներկայացրել, որոնք դատարանը չի բավարարել։

Ինչպես հաղորդվում է՝ կեղծ դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 18-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր