00:00:00

«Հիմա Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն ավելի մոտ են, քան երբևէ». Էրդողան

20:43, 16 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացված դեսպանների 16-րդ համաժողովում։ Նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը մասնավորապես նշել է. «Տարիներ շարունակ խաղաղությանը կարոտ մնացած Հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն հիմա ավելի մոտ են, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսությամբ, մենք էլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր գործընթացը»։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ 2026-ի տարեսկզբից այդ ուղղությամբ կձեռնարկվեն խորհրդանշական քայլեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր