00:00:00

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

17:17, 16 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր