00:00:00

Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների և սոցիալական բնակապահովման ընթացքի վերաբերյալ հարցեր

20:04, 20 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։

Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։

Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր