00:00:00

Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

17:50, 20 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի գործարար շահերի պաշտպանությունը արտասահմանում մնում է առաջնահերթություն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով «Տաշիր կապիտալի» ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՀՀ–ն և ՌԴ–ն միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար»։

Զախարովան նաև հիշեցրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀԷՑ–ն առաջատար է եղել ՀՀ էներգետիկ շուկայում։ Ընկերությունը 200,000 քաղաքացու աշխատատեղ է ապահովել և կանոնավոր կերպով վճարել է հարկերը։

Նա նաև հավելել է, որ 2017-2023 թվականներին ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման վրա ծախսել է մոտ 700 միլիոն դոլար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից նշանակված կառավարիչները կառաջարկեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, սակայն, նրա խոսքով, դատել կարելի է միայն կոնկրետ գործերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր