Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն օպերատիվ կերպով կպայմանավորվեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման կազմակերպման հարցով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում:
«Մենք մեր կողմից կաջակցենք գործընկերների համատեղ որոշմանը. այս տարի ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս հանդիպումներ են անցկացրել Աբու Դաբիում, Վաշինգտոնում, Դուշանբեում։ Հուսով ենք, որ նման ուղիղ շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը»,-ասել է Մարիա Զախարովան։