2026-ին, երբ պարզվի որ ՔՊ-ն պարտվում է երկրով մեկ, ի՞նչ մախինացիայի են դիմելու այդ դեպքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ ՔՊ թեկնածուն 3 տարի պաշտոնավարում է որպես Խոյ համայնքի համայնքապետ։ Այնուհետև նշանակվում և 7 ամիս աշխատում է որպես մարզպետ։ Վաղարշապատում ՔՊ-ն ֆորս մաժոր ստեղծելով հնարավորություն է տալիս կառավարությանը Արգիշտի Մեխակյանին նշանակելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Այս ամռանը իշխանությունները խոշորացնում են Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ արդեն ունենալով թեկնածու, ով պետական լծակների հաշվին աշխատել էր երկու համայնքների բնակիչների հետ։ Մինչդեռ մրցակից թեկնածուները ի սկզբանե պատրաստվել են չխոշորացված Վաղարշապատի ընտրություններին։
Եթե համայնքների խոշորացմամբ և պաշտոնակատարի նշանակմամբ նման աճպարարությունը կարելի է հաղթանակ համարել, ապա ես շնորհավորում եմ հաղթողներին։
2026-ին, երբ պարզվի որ ՔՊ-ն պարտվում է երկրով մեկ, ի՞նչ մախինացիայի են դիմելու այդ դեպքում։