Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով մեկնել էր Սուրբ Աթոռ։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։ Նրանից Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել ոսկեզօծ գիպսաքարե հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ։
Նվերը գնահատվել է 309․379 դրամ։
Հռոմի Պապից նվեր է ստացել նաև պաշտոնական արծաթե հուշամեդալ, որը թողարկվել է Ֆրանցիսկոս Պապի գահակալության ժամանակ (2013-2025) 2025 թվականի հոբելյանի առթիվ։
Նվերը գնահատվել է 62․477 դրամ։
Տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կարդինալ Պիետրո Պարոլինին Նիկոլ Փաշինյանին նվիրել է բրոնզե խորաքանդակ «Fratelli tutti» (թարգմ․՝ բոլորը եղբայրներ են) փորագրությամբ։ Չափսը՝ 15х15 սմ։
Նվերը գնահատվել է 80․457 դրամ։
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ)-ին, որից նվեր է ստացել Սուրբ Իգնիատոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որն օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։
Նվերի արժեքը գնահատվել է 317․658 դրամ։
Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գրեազանցող նվերները պաշտնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։