00:00:00

«Հրապարակ». Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը

06:38, 20 հունիս 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացությունում ուշագրավ արձանագրումներ կան։ Հանձնաժողովն ընդգծել է Զեյնալյանի կուսակցական լինելը, և որ մինչև վերջերս զբաղվել է քաղաքականությամբ, ինչը խնդիրներ է առաջացնում ՍԴ դատավորի պաշտոնի համար։

Օրենքը պահանջում է, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պահպանի՝ անկուսակցական լինելուց զատ: Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը։ Նա 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է արդարադատության նախարար։

Իշխող մեծամասնությունը, սակայն, անտեսելով Հանձնաժողովի կարծիքը, երեկ նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ թերևս ամրապնդելով Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան համագործակցությունը: Չնայած ժամանակին Փաշինյանը պայքարում էր «Հանրապետական ՍԴ»-ի դեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր