00:00:00

Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան

19:02, 31 հունվար 2026 Քաղաքականություն

«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում: Հիմա քիչ-քիչ շոշափում է ու հող է նախապատրաստում:

Եթե պետք լինի վերջում էլ կթռնի մասսայի պարզած ձեռքերի մեջ, միայն թե աշխարհի ամենատխմար բառերով, սխալ շեշտադրումներով երգը գոնե մի քիչ սովորեն:

Հ.Գ. Մի բան էլ: Եթե երիտասարդ կա, ում դուրը գալիս է Նիկոլի երաժշտությունը, խնդրում եմ նայեք Նիկոլի դեմքին երբ ինքը խփում է, որովհետև դրա դեմքից երևում է, որ նույնիսկ իր դուրը չի գալիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր