00:00:00

Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

15:52, 31 հունվար 2026 Քաղաքականություն

Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Աբրասիմ Աթոյանը ներկայացրել է այն հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում, և որոնց մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչել են ՀՀ քննչական կոմիտե:

«Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ;

Նշված եպիսկոպոսներն են.

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն,

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ,

Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ,

Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ,

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,

Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան,

Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան»,- մանրամասնել է Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր