00:00:00

ԱՄՆ կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով

16:37, 31 հունվար 2026 Աշխարհ

ԱՄՆ կառավարության աշխատանքը հունվարի 31-ից մասամբ դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Այսպես կոչված «shutdown»-ը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեմոկրատ սենատորները հրաժարվել են քվեարկել Ազգային անվտանգության դեպարտամենտի ֆինանսավորման օրինագծի օգտին։ Պատճառը Մինեսոտայում ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից երկու քաղաքացիների՝ Ռենե Հուդի և Ալեքս Պրետտի գնդակահարության դեպքն է։

Դեմոկրատների հրաժարումը թույլ չի տվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատին մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ հունվարի 30-ի կեսգիշերը, հաստատել օրինագծերի լայն փաթեթը, որը վերաբերում էր պետական կառույցների գործունեության ֆինանսավորմանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր