00:00:00

Թրամփը, Նեթանյահուն և եվրոպացի առաջնորդները փորձել են անկարգություններ հրահրել Իրանում. Փեզեշքիան

20:44, 31 հունվար 2026 Աշխարհ

 

 

Վերջերս արտասահմանյան երկրների աջակցությամբ կազմակերպված անկարգությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ եվրոպացի գործիչները փորձել են անկարգություններ եւ պառակտում հրահրել Իրանում: Այս մասին շաբաթ օրը իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, տեղեկացնում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ ՛՛այդ սուբյեկտները՛՛ փորձել են լարվածություն հրահրել եւ զինել որոշակի խմբերի, ուստի եւ ՛՛որոշ անմեղ մարդիկ ներքաշվել են եւ դուրս եկել փողոցներ՛՛։

Իրանի նախագահն ասել է, որ  դրա նպատակն էր պառակտել երկիրը, հրահրել հակամարտություն եւ ատելություն մարդկանց շրջանում եւ խոր տարաձայնություններ հասարակության մեջ։

Նա նաեւ ասել է, որ սովորական սոցիալական բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ չեն վերցնում հրազեն, չեն սպանում զինվորների, չեն այրում շտապօգնության մեքենաներ եւ շուկաներ։

Կառավարությունը, Իրանի նախագահի խոսքով, պարտավոր է լսել ցուցարարների ձայնն ու մտահոգությունները եւ լուծել նրանց խնդիրները՝ ընդգծելով, որ իշխանությունները պատրաստ են դա անել։

Նրա խոսքով, միեւնույն ժամանակ, պարզ էր, որ իրավիճակը դուրս է գալիս պարզ սոցիալական բողոքի սահմաններից, քանի որ հակառակորդներն օգտագործում էին առկա խնդիրները՝ անկարգություններ հրահրելու եւ հասարակությունը պառակտելու իրենց ջանքերը շարունակելու համար։

Իրանի նախագահն ընդգծել է նաեւ, որ գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ներկայությունը եւ նրա ղեկավարության հետեւողականորեն խափանել է նման դավադրությունները եւ կշարունակի դա անել նաեւ ապագայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր