00:00:00

Վրաերթ է տեղի ունեցել Խուդյակով փողոցում

18:53, 24 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Խուդյակով փողոցում Երևանի բնակիչ 40-ամյա Ա․ Թ․-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Հ․ Գ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։   Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր