00:00:00

1 զոհ, 2 վիրավոր․ Սյունիքում «Volkswagen» բեռնատարը բախվել է բնակչի տան պարսպին, փլուզում է եղել

13:32, 20 փետրվար 2025 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Կամո Խաչատուրովը իր վարած «Volkswagen» մակնիշի բեռնատարով Գորիս-Կապան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող այգու քարե պատին, փլուզել այն, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 49-ամյա Նորայր Դանիելյանն ու 40-ամյա Դավիթ Միքայելյանը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից։

Փրկարարները մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր