Հայաստանը ողջունում է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության հաստատումը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, որոնք կարևոր հիմք են հանդիսանում ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,-նշել է նա։