ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ից առանձին Եվրամիության բանակ ստեղծելը «չափազանց վտանգավոր» կլինի՝ պնդելով, որ դա կհանգեցնի ճգնաժամային իրավիճակներում հրամանատարական շղթայի խզմանը։
Նա հայտարարել է, որ ցանկացած ռազմական բնույթի ճգնաժամի դեպքում գերակա խնդիրը պետք է լինի հստակ հրամանատարական կառուցվածքի պահպանումը, գրում է Euronews-ը։
«Եթե դուք արդեն ՆԱՏՕ-ի մաս եք կազմում, չեք կարող ստեղծել առանձին բանակ արդեն իսկ ունեցածից։ Որովհետև ճգնաժամի ժամանակ ամենակարևորը ենթակարգությունն է. այսինքն, ով է հրաման տալիս և ում է հրաման տրվում։ Եվ եթե դուք ունեք եվրոպական բանակ և ՆԱՏՕ-ի բանակ, գնդակը պարզապես ընկնում է աթոռների արանքում, իսկ դա անչափ, անչափ վտանգավոր է։ Ահա թե ինչու եմ ասում, որ մենք պետք է ամրապնդենք եվրոպական պաշտպանությունը, որը նույնպես ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Այն իսկապես համալրում է ՆԱՏՕ-ն։ Եկեք ՆԱՏՕ-ն պատուհանից դուրս չնետենք»,- նշել է Կալլասը։