Օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի Պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը: Տեղեկությունը հայտնել է Լեհաստանի ՊՆ-ն, գրում է The Insider-ը:
Նշվում է, որ գործը քննում է ռազմական հակահետախուզությունը։
ՊՆ-ն չի հայտնում կասկածյալի անունը կամ երկիրը, որի համար նա, ենթադրաբար, լրտեսել է, սակայն Onet-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ձերբակալվածը 60 տարեկան է և 1990-ական թվականներից ի վեր աշխատում է ՊՆ-ում:
Ըստ աղբյուրի՝ նա կասկածվում է Ռուսաստանի և Բելառուսի հետախուզական գործակալությունների հետ համագործակցելու մեջ։ Հաղորդվում է նաև, որ ենթադրյալ լրտեսն աշխատում է ռազմավարության և պլանավորման վարչությունում։