00:00:00

Այցելել ենք Բագրատ Սրբազանին․ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներ

20:55, 03 փետրվար 2026 Քաղաքականություն

Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, պատասխանելով Aysor.am-ի հարցին, տեղեկացրեց, որ սուղ ժամանակի պատճառով կարողացել են այցելել ապօրինաբար կալանքի տակ պահվող միայն մեկ արքեպիսկոպոսի՝ Բագրատ Սրբազանին։

«Նման այցերը պահանջում են զգալի ժամանակ և նախապատրաստական աշխատանք։  Մեր մյուս այցերի ընթացքում ամեն ջանք կգործադրենք՝ տեսակցելու նաև մյուս բանտարկյալներին։ Մենք նաև հորդորում ենք այլոց՝ նույն կերպ վարվել։ Կարևոր է, որ արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչները ևս այցելեն նրանց։ Մեզ հայտնի է, որ առայժմ նման այց իրականացվել է միայն Կանադայի դեսպանատան կողմից։ 

Թեև այս այցի ընթացքում ժամանակը մեզ թույլ չտվեց անել ավելին, այնուհանդերձ,  մենք ամեն ջանք կգործադրենք՝  շարունակաբար մեր համերաշխությունն արտահայտելու»,-ասաց Ջոն Էյբները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր