00:00:00

Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

17:30, 01 փետրվար 2026 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր