00:00:00

Գնդերեց-սարկավագներին հրավիրել են ՊՆ, Տեր Պսակը պատմում է՝ տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են

10:41, 01 փետրվար 2026 Քաղաքականություն

Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարել է՝ գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը։

 

Քննարկել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին» գնդերեցների մասնակցության հարցը։ Ավելի ուշ սարկավագների հետ առանձին հանդիպել է փոխնախարարը։

 

«Սարկավագներից հարցախույզի ձևով փորձել էին դիրքորոշում ունենալ, մեր տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են»,- պատմել է Տեր Պսակը։

 

Հիշեցնենք՝ այսօրվանից Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր