00:00:00

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի կողմից իրականացված ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա Արմանը մահացել է

11:40, 01 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։

30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, Off Road -Trophy Sprint 2026 միջոցառումն է, իսկ մահացածը մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկա, նա որպես հանդիսատես է ժամանել մրցաշարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր