00:00:00

Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել

14:05, 01 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել նշված շենքի 18-րդ բնակարանում՝ գազի արտահոսքի պատճառով, ինչի հետևանքով վնասվել են տան լուսամուտների մի մասը և դռները։

Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր