00:00:00

Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը, «Լադա»-ն և «Hyundai Elantra»-ն․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ

23:33, 31 հունվար 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստ»-ի բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 44-ամյա Կամո Խ․-ի վարած «Լադա» մակնիշի և 25-ամյա Սևակ Ա․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Կարապետյանը և Էրիկ Մայիլյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր